Ավտոմեքենայի վարձակալության արժեքը ներառում է ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրությունները, իսկ ԿԱՍԿՈ ապահովագրության կոնկրետ տեսակը կարող եք ընտրել ստորև նշված տարբերակներից՝
1. ԿԱՍԿՈ չփոխհատուցվող գումարով՝ ֆրանշիզայով (150.000 դրամ գրավով)∙ ֆրանշիզայով ապահովագրության դեպքում դուք տրամադրում եք գրավի գումար 150.000 դրամի չափով, որը Ձեզ հետ կվերադարձվի, եթե վնասներ կամ լրացուցիչ ծախսեր չառաջանան;
2. ԿԱՍԿՈ չփոխհատուցվող գումարով՝ ֆրանշիզայով (70.000 դրամ գրավով)∙ ֆրանշիզայով ապահովագրության դեպքում դուք տրամադրում եք գրավի գումար 70.000 դրամի չափով, որը Ձեզ հետ կվերադարձվի, եթե վնասներ կամ լրացուցիչ ծախսեր չառաջանան: Ապահովագրության այս տեսակի դեպքում, սակայն, հավելյալ պետք է վճարեք 3.500 դրամ վարձակալության յուրաքանչյուր օրվա համար, որը վերադարձի ենթակա չէ;
3. ԿԱՍԿՈ առանց չփոխհատուցվող գումարի (ֆրանշիզայի) – առանց ֆրանշիզա ապահովագրություն ձեռք բերելու դեպքում վարձակալության յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարեք 8.000 դրամ՝ առանց գրավի գումար տրամադրելու: Դրա փոխարեն հարկավոր է թողնել որևէ գործող բանկային քարտի տվյալներ (քարտի համարը և գործողության ժամկետը): Ապահովագրության տվյալ տեսակը ազատում է Ձեզ որևէ փոխհատուցումից պատահարների և վնասների դեպքում (այն ծածկում է բոլոր վնասները, բացի անվադողերից և անվահեծերից) և վերադարձի ենթակա չէ ցանկացած պարագայում:
Ավտոմեքենայի վարձակալության վճարումն ամբողջությամբ պետք է կատարել կանխիկ (միայն ՀՀ դրամով) կամ բանկային քարտով ավտոմեքենան Ձեզ հանձնելու պահին:
Ինչ վերաբերվում է գրավի գումարին, ապա այն հարկավոր է տրամադրել կա ՛մ կանխիկ (միայն ՀՀ դրամով), կա ՛մ բանկային քարտի սառեցման միջոցով: Եթե ավտոմեքենան ընդունելու օրը վնասներ կամ լրացուցիչ ծախսեր չառաջանան,
ապա նշված գումարը տեղում հետ կվերադարձվի Ձեզ (եթե այն տրամադրվել էր կանխիկ) կամ կվերականգնվի Ձեր բանկային քարտի վրա 30-40 օր անց (եթե տրամադրվել էր բանկային քարտի սառեցման միջոցով): Գրավի գումարը սառեցնելիս՝ հարկավոր է թողնել նույն բանկային քարտի տվյալները (քարտի համարը և գործողության ժամկետը):
Ավտովարձույթի գներն իրենց մեջ ներառում են տեխնիկական սպասարկման ծախսերը, պետական հարկերը, անսահմանափակ վազքը, կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիների տուրքերը Երևան քաղաքում, ինչպես նաև` ապահովագրության արժեքները: